29/09/2014 12:10
Պատգամավորը՝ Շրջանառության հարկի» մասին. Պատրաստ ենք լսել առաջարկները
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հարց բարձրացրեցին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն իր խոսքում նշեց, որ դրսում այս պահին բազմաթիվ առևտրականներ են հավաքվել, ովքեր պահանջում են լուծում տալ այդ խնդրին:
«Մեր կողմից նախապատրաստվել է համապատասխան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարևիները: Եթե կան առաջարկներ` մենք պատրաստ ենք դրանք լսել և քննարկել»,- ասաց նա: