29/09/2014 12:30
Պատգամավորները հանդիպեցին ԱԺ-ի մոտ հավաքված առևտրականներին
Քիչ առաջ Ազգային ժողովի մոտ հավաքված առևտրականների հետ հանդիպեցին պատգամավորներ Արամ Մանուկյանը, Վահան Բաբայանը և այլք:
Նրանք խոստացան, որ խնդրի լուծման վերաբերյալ կմշակեն նոր մոտեցումներ ու կներկայացնեն դրանք կառավարությանը:
Հավաքված առևտրականները ողջունեցին այս քայլն ու պատրաստակամություն հայտնեց ստորագրահավաք նախաձեռնել ու ներակայացնել ԱԺ:
Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվելու է հենց Շրջանառության հարկի մասին օրենքը: Պատգամավորները խոստացան, որ ամեն բան կանեն, որպեսզի այն հետ կանչվի:
Մանրամասները կներակայցվեն ավելի ուշ՝ Aysor.am-ի տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝ Առևտրականները հավաքվել են ԱԺ-ի մոտ. «Ով ժողովրդի կողմից է՝ թո՛ղ իջնի»