29/09/2014 12:54
Փոստանջյանի հայ-թուրքական արձանագրությունները և խոսափողի անջատումը
ԱԺ-ում հերթական քառօրյա նիստի մեկնարկին, ինչպես միշտ, առաջինը պատգամավորներից հարց տալու իրավունք խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով կրկին հարց բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:
«ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը, և ես կարծում եմ, որ ԱԺ-ն «գրողի ծոցը» չէ, թեև պետք է հաշվի առնել, որ այստեղ են սպանվել երկրի ղեկավարները...»,-դեռ Փոստանջյանը խոսքը չէր ավարտել, երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միջամտեց՝ Զ. Փոստանջյանին կոռեկտություն ցուցաբերելու կոչով:
«Խնդրում եմ խոսել միայն օրակարգի հարցերի վերաբերյալ, հակառակ դեպքում ես կանջատեմ խոսափողը»,- ասաց Է. Շարմազանովը:
«Պարոն Շարմազանով, «գրողի ծոց» բառակապակցությունը հեղինակային իրավունքով օգտագործվել է Սերժ Սարգսյանի կողմից...»,- շարունակեց պատգամավորը, ով չկարողացավ իր խոսքը ավարտին հասցնել. Նրա խոսաափողը կրկին անջատվեց: