29/09/2014 20:24
ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 150 բաժանորդի
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին: Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:
Անակնկալ նվերները հանձնելու համար, ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության հինգերորդ փուլի հաղթողներին` 30 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված 5 խաղարկության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 150 բաժանորդի: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչև օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջև խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 250 սմարթֆոն: