30/09/2014 15:40
Ռոբերտ Քոչարանի որոշումը որքանո՞վ էր իրավական. Հարց՝ Ջհանգիրյանին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում քննարկվում է «Արտակարգ դրության ռեժիմի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Այսպես՝ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց, թե Մարտի մեկի դեպքերի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանի որոշումը որքանով էր իրավական, որին ի պատասխան Գ. Ջհանգիրյանը պատասխանեց.
«Մարտի մեկի դեպքերը ինքնին հակասահամանդրական են: Եթե մենք ուշադրի դիտարկենք 2005 թվականի սահմանադրական անցումային դրույթները, ապա կհասկանանք, որ արտակարգ դրության մասին օրենքը պետք է ընդունված լիներ 2007 թվականի նոյեմբերից ոչ ուշ: Դա արդեն իսկ հակասում է Սահմանդրությանը: Հետևաբար ինքներդ դատեք, թե որքանվ էին իրավական Ռ. Քոչարյանի գործողությունները»,- ասաց պատգամավորը: