30/09/2014 15:27
Գագիկ Ջհանգիրյան. Բանակը չի կարող հասարկական կարգ պաշտպանել
Այսօր ԱԺ-ում «Արտակարգ դրության ռեժիմի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե բանակի կիրառման դեպքերը ե՞րբ են թույլատրելի արտակարգ դրության ժամանակ, ինչին ի պատասխան, նախագծի հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ բանակի կիրառումն այդ ժամանակ նպատակահարմար չէ:
«Բանակը ինքը խոցելի է, և արտակարգ ռեժիմը փորձել հնարավորինս կանոնակարգել բանակի միջոցով, ուղղակի ապացուցում է, որ գործող օրենքը հակասահմանադրական է: Բանակը երբեք չի ուսուցանվում այն ծրագրերով, որով ներքին զորքերն են ուսուցանվում: Բանակը չի կարող հասարկական կարգ պաշտպանել»,- նշեց Գ. Ջհանգիրյանը: