30/09/2014 10:37
Այսօր կկայանա «Գաղափարի ուժը» փաստագրական ֆիլմի պրեմիերան
«Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում այսօր տեղի կունենա ռեժիսոր Հայկ Օրդյանի «Գաղափարի ուժը» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ռեժիսորը ներկայացնում է «Գևորգյան մարատարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի գործունեությունը, որը առանձնանում է իր գաղափարային ուղղվածությամբ:
Ֆիլմը բարձրաձայնում է ազգային արժեքների քարոզչության, Հայաստանում ապրելու, արարելու և ի նպաստ պետականության գործելու կարևորությունը:
«Գաղափարի ուժը» ֆիլմում ներկայացված են Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, գենարալ-մայոր Ֆելիքս Գզողյանի, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, մտավորականների, երիտասարդների դիտարկումները ազգային գաղափարների շուրջ:
Ֆիլմի առանցքը՝ անհատի օրինակով և գործով, ազգային մտածողության, հայրենասիրական դաստիարակության խրախուսումն է:
Պրեմիերային հրավիրված են ՀՀ Զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, քաղաքական, հասարակական, մշակությաին գործիչներ, երիտասարդներ, ռազմական կրթօջախների սաներ և այլք: