30/09/2014 17:50
Դոխոլյան. Իշխանությունները պետք է պահպանեն Վերին Լարսի անվտանգության խնդիրը
ԱԺ հայտարարություններրի ժամին պատգամավոր «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարց բարձրացրեց Վերին Լարսի մասին:
Նրա խոսքով` այդ ճանապարհը Հայաստանի արտաքին աշխարհի հետ միակ կապող ճանապարհն է, ուստի Հայաստանի իշխանությունները դրա կառուցման համար պետք է աջակցություն ցուցաբերեն:
«Այնտեղով է արտահանման զգալի մասն իրականցում, ուստի պետք է մեր իշխանությունները պահպանեն դրա անվտանգության խնդիրը: Միայն մայիս-հունիս ամիսներին ճանապահի երթևությունը ընդհատվել է մեկ ամսով: Եվ հետևաբար այս ֆորսմաժորային պայմաններում կխզվեն նաև ներմուծողների հետ պայմանգրերը»,- հավելեց նա:
Հայտարարության վերջում պատգամավորն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ և իրականացնել անցակետի բարելավման աշխատանքները:
«Փակման հետևանքվ բազմաթիվ քաղաքացիներ հայտնվում են անելանելի վիճակում`մնալով անսնունդ և անօթևան: Ուստի պետք է միասնական աջակցություն ցուցաբերել նախաձեռնությունը իրականցնելու ուղղությամբ»,-ասաց նա: