30/09/2014 18:10
ՎՊ բացահայտումները մնում են միայն հաշվարկների մակարդակում. Լ. Սարգսյան
Ինչպես նախորդ տարիների փորձն է ցույց տվել, Վերահսկիչ պալատի բացահայտումները մնում են միայն հաշվարկների մակարդակում, սակայն այդ բացահայտումները իրականցվում են նաև իշխանությունների շահերը սպասարկելու համար: ԱԺ հայատրարությունների ժամին այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Լ. Սարգսյանը հարկ համարեց հիշել նաև բնապահպանական խնդիրների մասին և անդրադարձավ հատկապես շահարկվող հանքերի խնդրին:
«Հարկ եմ համարում ասել, որ Բնապահանության նախարարությունը չի կարևորում բնապահպանական կարևորագույն խնդիրները»,-ասաց նա: