30/09/2014 20:37
Քաղաքական բոլոր ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի՝ վճռական են. Մելքումյան
Քաղաքական ոչ թե 4, այլ արդեն 5 ուժերը վճռական են տրամադրված: Այս մասին, այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստից հետո, որն այդպես էլ չկայացվա, նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով մի քանի պատգամավորների հետ հանդիպեց դրսում հավաքված ցուցարարների հետ:
Նրա խոսքով` քաղաքական բոլոր ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի՝ վճռական են տրամադրված, և փորձում են թույլ չտալ, որպեսզի հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնի Շրջանառության մասին օրենքը: Նա նշեց, որ ստորագրահավաքը շարունակում է ուժի մեջ մնալ, քանի դեռ իշխանությունները չեն ուզում արտահերթ նիստին մասնակցել:
Մանրամասները տեսանյութում: