30/09/2014 17:44
Փաշինյան. «Համազգային ղումար»՝ Հանրայինով ֆուտբոլի ցուցադրության ժամանակ
Այն, ինչ կատարվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրության ժամանակ, մեծագույն խայտառակություն էր»,- այսօր այս մասին ԱԺ-ում Հանրային Հետուստատեսության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նածագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում ընդգծեց նաև, որ այդ ընթացքում ամբողջ ժողովուրդը ներքաշվեց «համազգային ղումարի» մեջ:
«Ամբողջ ժողովուրդը խաղադրույքներ էր կատարում: Փաստրեն, գովադի հովանավորության տակ բոլորը սկսեցին խաղամոլությամբ զբաղվել: Դա համազգային ղումար էր, ինչը փաստում է Հանրային հեռուստատեսության վարած սխալ քաղաքականության մասին»,- ասաց Փաշինյանը, ում խոսքին Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը արձագանքեց այսպես.
«Պարոն Փաշինյան արդեն ուրախացնող է, որ դուք դրական փոփոխություններ եք նկատում: Մի ժամանակ ասում էիք, որ Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրում ֆուտբոլ: Դա կախված է, այո, ինչ-որ գումարների հետ: Եվ այդ գումարները հայթայթելու համար մենք ստիպված ենք լինում դիմել ինչ-ինչ կազմակերպությունների, որի համար պետք է ինչ-որ հնարավորություններ ստեղծել»,- նշեց նա:
Պատգամավոր Ն. Փաշինյանը կրկին արձագանքեց. «Այո, դուք ֆուտբոլը հեռարձակեցիք, բայց ինչպես ես, այնպես էլ շատ ուրիշներ, որոշեցինք այդ հեռարձակած ֆուտբոլը չնայել հենց այդ ցնցումների ու խաղադրույքների պատճառով: Դրանք հակաֆուտբոլային արժեքներ են, որոնք քարոզվեցին: Դուք դիմել եք այդ կազմակերպություններին, բայց դա չի նշանակում, թե գումարային հնարավորույթուները պետք է ստեղծեն ամեն գնով»,-ասաց նա` նշելով, որ ամեն դեպքում շատ ուրախ է, որ Ջաղինյանը համաձայնեց, այդ հարցի նկատմամբ ավելի հետևողական լինել:
«Կարծում եմ, որ Հանրային հեռուտստաեսությունը պետք է ցույց տա ոչ թե Չեմպիոնների լիգան, այլ մենք պետք է հետևենք ընդհանոր սպորտի զարգացումներին և ցուցարդենք ոչ թե Եվրոպայի, այլ մեր հավաքականի խաղերը: Կփորձենք չխախտել օրենքը և չխագնարել հեռուտադիտողի ֆուտբոլ նայելու մոտեցումները»,- նշեց Ռ. Ջաղինյանը:
Նախորդող հրապարակում՝ Հանրայինում բազմաթիվ փոփոխություններ կան, իսկ Դուք չեք նկատում. Ռ. Ջաղինյան