30/09/2014 13:51
Ռոյ Ջոնս Կրտսերը պատրաստ է ռևանշ-մենամարտի Լեբեդևի հետ
Չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 45-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս Կրտսերը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել առաջին ծանր քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոններից յուրաքանչյուրի հետ, այդ թվում՝ Դենիս Լեբեդևի, ում նոկաուտով պարտվել էր 2011 թ.։
«Ես մարտահրավեր եմ նետում առաջին ծանր քաշային կարգի բոլոր չեմպիոններին։ Դա կարող է լինել Լեբեդևը։ Ինձ սխալ մի հասկացեք, Լեբեդևն ինձ դուր է գալիս, բայց ես տիտղոս եմ ուզում»,- ասել է Ջոնսը, ով օրեր առաջ նոկաուտի էր ենթարկել եգիպտացի Հանի Ատիյոյին։