30/09/2014 17:26
Կրակոցներ՝ Երևանում. Մեկ մարդ վիրավոր է
Քիչ առաջ մայրաքաղաքում՝ դեպի Սարալանջ տանող ճանապարհին, հնչել են կրակոցներ: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իրար մոտ ընթացող երկու մեքենաներից մեկից կրակել են մյուսի ուղղությամբ: Դեպքի հետևանքով ոտքի վիրավորում է ստացել մեքենաներից մեկի ուղևորը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Տեղում նրանք հայտնաբերել են պարկուճներ:
Նշենք, որ մեքենան, որից կրակոցներ են արձակվել, դիմել է փախուստի: