30/09/2014 14:43
Նախագահ. Պարտավոր ենք ընդլայնել հայ-հունական տնտեսական հարաբերությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ պետական այցով Հայաստանում է Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Երկու երկրների նախագահների հանդիպման ավարտից հետո՝ լրագրողների հետ հանդիպաման ժամանակ Նախագահ Սարգսյանը նշեց, որ Հունաստանի Նախագահի հետ քննարկվել են հայ-հունական հարբերությունների, ինչպես նաև՝ հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր:
Ողջունելով նախագահ Կ. Պապուլիասին և ներկաներին` Նախագահ Սարգսյանը շեշտեց, որ նմանօրինակ հանդիպումները վկայում են ամենաբարձր մակարդակով հայ-հունական ժողովուրդների բարեկամության մասին:
«Մենք հանձնառու ենք երկու ժողովուրդների պատմական բարեկամության և արժեքների վրա հիմնված երկկողմ պետական հարաբերությունների շարունակականությանը»,- ասաց Նախագահը` հավելելով, որ ուրախ է ողջունել իր գործընկերոջը Հայաստանում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասաց նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկու կողմերի հարաբերությունների փոխընդլայնման ուղիների, այնպես էլ՝ հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:
«Հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը և փոխընդլայնման ուղիները: Միակարծիք ենք, որ Հայաստանի ու Հունաստանի միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակով, նախագահական փոխայցերով ու գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված միջխորհրդարանական կապերի զարգացմամբ: Անշուշտ, առանձին դրվատանքի է արժանի նաև երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև հաստատված կառուցողական երկխոսությունը, որի արդյունքում հայ-հունական ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»,- ընդգծեց Ս. Սարգսյանը` կարևորելով նաև այդ համագործակցության հետագա շարունակականությունը:
ՀՀ ղեկավարը նշեց նաև, որ հայ զինծառայողները ուսանելու են մեկնում Հունաստանի բարձր ռազմական ուսումնական հաստատություններ և պատահական չէ, որ միջազգային խաղաղապահ գործողություններում հայ և հույն զինվորների փոխգործակցությունն արժանացել է բարձր գնահատականի` Կոսովոյում համատեղ ծառայություն իրականացնելով:
«Այդ գործողությունները բազմիցս և՛ գրավոր, և՛ բանավոր արժանացել են համապատասխան միջազգային կառույցների ամենաբարձր գնահատականին»,- ընդգծեց նա:
Ս. Սարգսյանը շեշտեց նաև, որ հայ-հունական հարաբերությունները ընդհանուր պատկերում պետական մակարդակով խթանման կարիք ունեն, իսկ այս այցի շրջանակներում կանցկացվի նաև գործարար համաժողով, որ էլ ավելի կխորացնի հայ-հունական հարաբերությունների շարունակականությունը:
Նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ հատուկ կարևորում է այդ համաժողովի գործունեությունը, որն առաջիկայում համատեղ ջանքերով կգումարի հերթական նիստը:
«Մենք` պարոն Նախագահի հետ, եկանք այն համոզման, որ մենք պարտավոր ենք քաղաքական երկխոսությամբ ընդլայնել նաև հայ-հունական տնտեսական հարաբերությունները: Ուրախ եմ, որ Նախագահի այս այցը նշանավորվում է նաև տնտեսական համագործակցությանն ուղղված երկու փաստաթղթի ստորագրմամբ, որոնք կհամալրեն երկկողմ շուրջ 40-ի հասնող իրավական փաստաթղթերի շտեմարանը: Իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը մեզ համար անհրաժեշտություն է և այստեղ մենք առնչվում ենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետ, այլև հաշվի ենք առնում այն, որ Հունաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ: Վերահաստատեցինք բազմակող հարթակներում, այդ թվում նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև հարաբերություններն էլ ավելի խորացնելու ցանկությունը: Ես հայտնեցի Հայաստանի վճռականությունը զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով և հույս հայտնեցի, որ բարեկամ Հունաստանն այս հարցում կաջակցի Հայաստանին` հնարավոր բոլոր ուղղություններով»,- նշեց Ս. Սարգսյանը:
Նախագահն ընդգծեց նաև, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:
«Հայաստանը շատ բարձր է գնահատում Հունաստանի հավասարկշռվածոությունը և կառուցողական դիրքորշումն այս հարցում, որի պաշտոնական դիրքորոշումն է` սատարել նաև ԵԱՀԿ ՄԽ որոշմանը: Մենք շնորհակալ ենք Հունաստանին նաև Հայոց ցեղասպնությունը առաջին ճանաչելու և ժխտելու ուղղությամբ աշխատանքներ իրականցնելու ուղղությամբ: Հաջորդ տարի հայ ժողովուրդը նշում է ոգեկոչման 100-րդ տարելիցը և ապրիլի 24-ին մենք ծրագրել ենք բազմաթիվ միջոցառումներ, որին հրավիրել եմ մանակցելու նաև Հունաստանի պաշտոնատար անձանց»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Սերժ Սարգսյանն ընդունել է Հունաստանի նախագահին. Ստորագրվել են համաձայնագրեր