30/09/2014 11:00
Այսօր Թարգմանիչների միջազգային օրն է
Սեպտեմբերի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Թարգմանիչների միջազգային օրը: Միջազգային օր սահմանելու մասին առաջարկությունն առաջին անգամ արվել է 1991 թ.-ին Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի կողմից:
Սեպտեմբերի 30-ի ընտությունը պատահական չի եղել: Այդ օրն է կյանքից հեռացել նշանավոր բարեգործ, թարգմանիչների հովանավոր Հերոնիմ Ստրիդոնսկին, ով, 386թ.-ին բնակություն հաստատելով Բեթղեհեմում, լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը:
Թարգմանչաց տոնը Հայաստանում նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին (հայ և օտարազգի) շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակ: