30/09/2014 19:36
Թուրք-ադրբեջանական ՌՕՈՒ-ի զորավարժությունները կկայանան Թուրքիայում
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի հերթական համատեղ զորավարժությունները կկայանան հաջորդ տարի Թուրքիայում:
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Տաիրովը և Բաքվում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմ հետ տարվող աշխատանքների վարչության ղեկավար, բրիգադի գեներալ Էմին Այըկը այցելել են թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի համատեզ զորավարժությունների մասնակիցներին:
Զորավարժությունների անցկացման վայրում նրանց է ներկայացվել համատեղ զորավարժությունների մասին զեկույց, ինչպես նաև քննարկվել են հաջորդ զորավարժությունների առաջադրանքները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով սեպտեմբերի 13-20-ը տեղի են ունեցել լայնամաշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ-րի ստորաբաժանումները:
Զորավարժությունների առաջին փուլում կփորձարկվի համագործակծակցությունը ՀՕՊ, ռազմաօդային ուժերի և ԶՈւ-րի հետախուզական ստորաբաժանումների միջև:
Զորավարժությունների 2-րդ փուլում իրականացվելու են ցամաքային ուժերի հարձակողական գործողություններ տարբեր պայմաններում, այդ թվում` լեռնային տեղանքի:
Նշվում է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու է 30.000 զինծառայող, 250 միավոր զրահատեխնիկա, 150 հրթիռ և հրետանային համակարգ, ռազմաօդային ուժերի 20 ինքնաթիռ և 15 ուղղաթիռ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր: