30/09/2014 09:51
Վահրամ Բաղդասարյան. ԲՀԿ-ական որոշ գործիչներ էյֆորիայի մեջ են. «Առավոտ»
«ԲՀԿ պատգամավորների հետ առանձին-առանձին երբ խոսում ես՝ մարդիկ իշխանափոխությունը պահանջված չեն համարում: Կարծես, նաև իրենց քաղաքական խորհրդում էլ քննարկված չէ այդ հարցը: Բայց հանրահավաքում ընկնում են էյֆորիայի մեջ, մի հատ էլ ծափ են լսում ու շեղվում են: Ժողովրդին ինչի՞ տեղ եք դրել: Կարծում են՝ հարյուր հոգու ծափը երկու-երեք միլիոն ժողովրդի վրա՞ պետք է տարածվի…»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Եռյակի մարզային հանդիպումներին՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ հանրահավաքների շարունակության արդյունքում հանրությունը կհասկանա, որ ոչ իշխանական ուժերն ասելիք չունեն, նրանց ասածներում որևէ հիմք չկա: