30/09/2014 13:40
Այս տարի ընտանեկան բռնության ենթարկվածների թիվը 3 անգամ աճել է
Այս տարի ընտանեկան բռնության ենթարկվածների թիվը 3 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը:
Նրա խոսքով, եթե անցած ողջ տարվա ընթացքում բռնության ենթարկվածների թիվը եղել է 580, ապա այս տարի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է նման 1501 դեպք, անցած ողջ տարվա ընթացքում բռնության ենթարկվելու հետևանքով մահացել է 7 կին, այս տարվա սեպտեմբերի դրությամբ՝ 9 կին:
Պ. Կաժոյանը ասաց, որ թեև հասարակության շրջանում ավելացել է իրազեկվածության մակարդակը, բայց այս ցուցանիշները չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ հաճախ կանայք բռնության ենթարկվելու դեպքում վստահության պակասի պատճառով խուսափում են ոստիկանություն դիմել, բացի այդ՝ դիմում են ավելի շատ հասարակական կազմակերպություններին:
Ասուլիսի մյուս բանախոս՝ կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանի խոսքով՝ թեև «Ընտանեկան բնության կանխարգելման» մասին օրենքից հանվել են որոշ խնդրահարույց դրույթներ, սակայն «ամբողջովին չենք կարող կանխարգելել ընտանեկան բռնությունները»:
Կոալիցիայի մյուս անդամ Արման Ղարիբյանի ներկայացմամբ՝ հոկտեմբերի 1-ին շրջիկ ակցիաներ անցկացնել Երևանի տարբեր համայնքներում, այնուհետև ժամը 18:00-ին Կարապի լճի մոտ մոմավառություն են անցկացնելու, իսկ հոկտեմբերի 2-ին ժամը տասից հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց՝ կոչ անելով ընդունել օրենքը: