30/09/2014 10:00
«Ոսկու շուկայի» վաճառողներին պայմանագրերը խզելու փաստաթղթեր է բաժանել
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կառավարության առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, որին մասնակցում էին նաև իր շուկայի վաճառողներից մի քանիսը, նրանց հետ պայմանագրերը միակողմանի խզելու վերաբերյալ փաստաթղթեր է բաժանել և հայտարարել, որ նրանց հետ այլևս չի ցանկանում համագործակցել:
Սակայն, ինչպես «Ժամանակին» պատմել են շուկայի աշխատակիցները, պայմանագիրը խզելու վերաբերյալ փաստաթուղթը ոչ կնքված է եղել, և ոչ էլ ստորագրված: Նշենք, որ տվյալ աշխատակիցները մասնակցել են նաև երեկ Ազգային Ժողովի դիմաց շարունակված բողոքի ակցիային: