30/09/2014 10:25
Երևանում այսօր սպասվում է կարճատև անձրև
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 3-4-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին վայրերում` մառախուղ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա կարճատև անձրևի հավանականություն, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 30-ի ցերեկը սպասվում է +21-ից +23 աստիճան, երեկոյան՝ +15-ից +17 աստիճան, հոկտեմբերի 1-ի գիշերը՝ +8-ից +10 աստիճան: