01/10/2014 11:52
Կաշառակեր դասախոսի հարցով՝ ԵՊՀ ռեկտորը դիմել է դատախազություն
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմել է Երևան քաղաքի դատախազություն` իր ծառայություններից դիմաց 40 հազար դրամ պահանջող դասախոսի խնդրի վերաբերյալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ռեկտորի դիմումը ուղարկվել է Կենտրոնի դատախազություն ընթացք տալու համար:
Նշենք, որ համացանցում տարածված ձայնագրության համաձայն՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանը ուսանողին ասում է, որ 40 հազար դրամի դիմաց կարող է պարապմունքներ անցկացնել և օգնել քննության ու ստուգարքի հարցում, ինչպես նաև՝ պարապել մաթեմատիկա` անվճար համակարգ անցնելու համար: