01/10/2014 14:49
Էջմիածնում նշվելու է քաղաքի տոնը
Հոկտեմբերի վեցից Էջմիածնում սկսվում տոնական եռօրյա միջոառումների շարք` նվիրված Էջմիածնի օրվան:
Նախատեսվում է քաղաքի տոնին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնություն, այց Զոհվածների պանթեոն (Զվարթնոց), նախատեսվում է խաղահրապարակի բացում, համերգներ, այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան, հանդիպում բնակիչների հետ, էջմիածինցիները կայցելեն նաև Արցախյան հերոսամարտի հուշարձան, նախատեսված է Կոմիտասի անվան մշակույթի պալատի բացում և այլ միջոցառումներ:
Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին և ամենակարևոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտից հետո վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովորդը` Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ.գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն էր Էջմիածնում: