01/10/2014 16:37
Կուբայում հայ միլիոնատեր Սայ Թոքմակջյանին դատապարտել են 15 տարով
Կուբայում կոռուպցիայի, հարկերից խուսափելու և բանկային փաստաթղթերի կեղծման համար 6-20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Tokmakjian Group» ընկերության 17 անդամ, այդ թվում ընկերության 74-ամյա նախագահ, հայազգի Սայ Թոքմակջյանը:
Cubaheadlines.com-ի փոխանցմամբ, 17 դատապարտվածներից 14-ը՝ կուբացիներ են, որոնց թվում 2 պաշտոնյա և կանադական ընկերության 3 ղեկավար:
Գործը տարակուսանք է առաջացրել դիվանագիտական շրջանակներում, իսկ կանադական ընկերությունը դատավարությունը համարում է ծաղրանք արդարադատության նկատմամբ:
Կանադանական ընկերության դեմ այդ գործը կարող է վանել ներդրողներին Կուբայից և վատթարացնել Կանադայի ու Կուբայի հարաբերությունները:
Կուբայի իշխանությունները առգրավվել են նաև «Tokmakjian Group»-ին 100 միլիոն դոլար կապիտալը:
«Tokmakjian Group»-ը արդեն 20 տարի գործունեություն է ծավալել Կուբայում և զբաղվում է տրանսպորտային, լեռնահանքային սարքավորումների վաճառքով: Նրանց տարեկան եկամուտը կազմում է 80 միլիոն դոլար: