01/10/2014 14:28
Վաղը «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ակցիա կանցկացնի
Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնի մոտից «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կանցկացնի անհնազանդության երթ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
Նրա խոսքով, թեև իշխանությունները որոշակիորեն թեթևացրել են վարորդների նկատմամբ կիրառվող տույժ-տուգանքների սահմանաչափը, սակայն իրենց հիմնական պահանջներից մեկը անկատար է մնում:
«Իշխանությունները դեռևս անկատար են թողնում մեր հիմնական պահանջներից մեկը` համաներում հայտարարել նախկինում արձանագրված խախտումների նկատմամբ: Այսօր հարյուրավոր վարորդներ վարչական դատարաններում բողոքարկում են իրենց նկատմամբ արձանագրված անհիմն խախտումները»,-ասաց Վ. Հակոբյանը:
Թե ինչ ուղղությամբ կընթանա ավտոերթը՝ հայտնի չէ:
Նախորդող հրապարակում` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը դադարեցնում է բողոքի ավտոերթերը