01/10/2014 13:24
ՀԱԿ-ի՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չընդունվեց
Քիչ առաջ ԱԺ-ում քվերակության դրվեց ՀԱԿ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիալա Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ով ասաց, որ ինքն այդ օրենքին դեմ է քվերակելու:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ իր հերթին նշեց, որ այդ օրենքում խոսքը գնում էր ոչ թե սահամանադրական «արգումենտների» մասին, այլ որ բանակը չմիջամտի ներքին խնդիրներին:
«Մենք հարց ենք բարձրաձցրել, որ բանակը չմասնակցի ներքին խնդիրներին: Խնդրում եմ քվեարկել կողմ, և մենք սկսենք քննարկել դրանք»,- նշեց նա:
Քվերակության ժամանակ օրենքի նախագծին կողմ քվեարկեց 35, դեմ` 59 և ձեռնպահ 5 պատգամավոր:
Նախորդող հրապարակում՝ Արամ Մանուկյան. Բանակը երբեք ներքին խնդիրների համար չպետք է օգտագործվի