01/10/2014 16:11
Իրաքի օդուժը սխալմամբ օգնություն է տվել «Իսլամական պետության» գրոհայիններին
Իրաքի օդուժը սխալմամբ հումանիտար օգնություն է ուղարկել «Իսլամական պետության» գրոհայիններին: Այս մասին գրում է Washington Times-ը:
Ինչպես նշում է պարբերականը, հումանիտար օգնությունը կազմված էր մթերքից, խմելու ջրից և զինամթերքից, որը նախատեսված էր «Իսլամական պետության» դեմ պայքարող իրաքցի զինվորների համար: Օգնությունը տեղափոխող օդուժը սխալմամբ այն գցել է Անբար նահանգում, որը գրոհայինների հսկողության տակ է:
«Մեր զինվորները շատ ունեին դրա կարիքը, բայց բանակի ղեկավարության անուշադրության ու օդաչուների անփորձության պատճառով մենք, փաստորեն, օգնեցինք նրանց, ում դեմ պայքարում ենք»,- NBC News-ին ասել է Իրաքի խորհրդարանի պատգամավորներից մեկը:
Այս պահին տեղի ունեցածի առնչությամբ տարվում է քննություն: