01/10/2014 09:50
ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի օրը հայտնի է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի համար հայտարարված Հայաստանի մրցույթի օրը հայտնի է: Արդարադատության նախարարությունից երեկ «Հայկական Ժամանակին» հայտնել են, որ մրցույթի հարցազրույցի փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 6-ին. սա մրցույթի 2-րդ փուլն է:
Իսկ առաջին փուլը մրցույթային հանձնաժողովը, պարզվում է, երեկ է անցկացրել և ավարտել, ինչի արդյունքում 14 թեկնածուներից մեկը՝ Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս Արման Սարվարյանը, հարցազրույցի փուլ չի անցել: Այսպիսով ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար պայքարողների թիվը դարձավ 13: