01/10/2014 19:07
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը մեկ տարում աշխատել է 19 մլրդ դոլար
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը Forbes-ի` աշխարհի ամենահարուստ ՏՏ ոլորտի գործարարների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Անցյալ տարի նա եղել է 6-րդ հորիզոնականում: Մեկ տարվա ընթացքում Մ. Ցուկենբերգի կարողությունը ավելացել է 19 մլրդ ԱՄՆ դոլարով:
Առաջատարը այս ցանկում, ինչպես և նախորդ տարիներին, Բիլ Գյեթսն է, ով նաև ԱՄՆ ամենահարուստ քաղաքացին է հանդիսանում:
Հաջորդը Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնն է, որոնց կարողությունը անցյալ տարվա համեմատ աճել է 9 մլրդ ԱՄՆ դոլարով: