01/10/2014 09:58
Միքայել Մելքումյան. Եռյակում Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիր դրված չէ
Ընթացիկ քաղաքական գործընթացների և հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հետ կապված «Հայկական Ժամանակը» մի քանի հարց է ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին:
-Հոկտեմբերի 10-ին՝ հանրահավաքի օրը, ի՞նչ է սպասվում, ի՞նչ սպասեն քաղաքացիները ոչ իշխանական եռյակից:
-Հիմա մարզերում են ընթանում հանրահավաքներ, ու երևանյան հանրահավաքն էլ Եռյակի՝ նախօրոք հայտարարված միջոցառումն է. քաղաքական զինանոցի կարևորագույն միջոցառումներից մեկը: Արդեն մարզային հանրահավաքները մեզ հուշում են, թե ինչ ձևով է լինելու հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգը:
-Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ հնչեցվելու՞ է:
-Էդպիսի խնդիր չկա դրված: Տեսեք, մենք ասում ենք, որ համակարգային փոփոխություններ ենք ուզում, անձերի խնդիր չենք դիտարկում՝ ո ասենք գանք, ասենք էս անձին փոխարինենք մյուսով: Մենք պետք է կարողանանք պետության կերտման մեր մոտեցումները ամրագրենք, որ համակարգը անշրջելի գործի, որ քաղաքացիները պաշտպանված լինեն, սպառողը պաշտպանված լինի ու չարտագաղթի: Սա է մեր խնդիրը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: