01/10/2014 19:52
Երիտասարդը 12-ամյա տղային լուսանկարել է կիսամերկ վիճակում
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասություն դատարանում քննվում է 25-ամյա Հովհաննես Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Հովհ. Սաֆարյանին առաջադրված մեղադրանքի` նա, հանդիսանալով 21 տարին լրացած անձ, իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, 2013թ. հոկտեմբերի 28-ին «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի, իր ստեղծած «Սաֆարյաններ » և «HOVHANNES@SYUZKA SAFARYANNER» անվամբ անհատական էջերի միջոցով ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է Երևան քաղաքի բնակիչ 2001 թ. ծնված, 12 ամյա Ս. Մ.-ի «odnoklassniki.ru» սոցիալական կայքի հաղորդակցման համակարգի անհատական էջ և ներկայանալով «Հովո» անվամբ` առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա` ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKAYPE» հաղորդակցման համակարգի միջոցով Ս. Մ.-ին լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը` զանգահարելով Ս. Մ.-ի բջջային հեռախոսահամարին` առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել մորը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142 Հոդվածի 2-րդ Մասի 2, 6 Կետերի, 263 Հոդվածի 2-րդ Մասի և 263 Հոդվածի 1-ին Մասի հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: