01/10/2014 17:45
Orange-ի Կանխավճարային և Արծիվ բաժանորդները կարող են խոսել սիրելի համարով
Այսուհետ Orange-ի Կանխավճարային և Արծիվ ամսական բաժանորդագրության բոլոր օգտատերերը կարող են խոսել իրենց մտերիմների հետ անսահմանափակ: Orange-ի «Սիրելի համար» ծառայությունն այժմ այս բաժանորդներին հնարավորություն է ընձեռում մշտապես անվճար զանգեր կատարել իրենց ընտրած մեկ Orange համարին: Այս մասին հայտնում է Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Սիրելի համար» ծառայությունից օգտվելու համար Orange-ի Կանխավճարային և Արծիվ ամսական բաժանորդագրության օգտատերերը պարզապես պետք է իրենց սիրելի Orange համարը SMS-ով ուղարկեն 2222 կարճ համարին:
Orange Կանխավճարային կամ Արծիվ ամսական բաժանորդագրության բոլոր նոր բաժանորդները իրենց համարն ակտիվացնելուց հետո 7 օրվա ընթացքում սիրելի համարը կարող են ընտրել անվճար: Նշված սակագնային պլանների բոլոր առկա բաժանորդները նույնպես կարող ընտրել սիրելի համար՝ վճարելով 500 դրամ միանվագ միացման վճար, և այնուհետև ծառայությունից օգտվել անվճար: Բոլոր բաժանորդները ցանկացած պահի հնարավորություն ունեն փոխելու իրենց ընտրած սիրելի համարը՝ 500 դրամ վճարի դիմաց:
«Մեր հինգերորդ տարեդարձին ընդառաջ՝ ուրախ ենք մեր բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Մեր Արծիվ ամսական բաժանորդագրության բոլոր բաժանորդները, այդ թվում նաև այլ ցանցերից իրենց համարները տեղափոխած բաժանորդները, արդեն հնարավորություն ունեին օգտվել փաթեթում ներառված 200 րոպեների համար գործող 10 դրամ/րոպե բացառիկ սակագնից: Այժմ նրանք կարող են նաև Orange-ի ցանցի ներսում մեկ նախընտրած համարի հետ խոսել անվճար: Orange-ի կանխավճարային ծառայությունների բաժանորդները նույնպես կարող են օգտվել «Սիրելի համար» ծառայությունից և իրենց ամենամտերիմ բարեկամի կամ գործընկերոջ հետ խոսել անսահմանափակ՝ առանց ծախսերի կամ զանգի տևողության մասին մտահոգվելու »,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի կանխավճարային բաժանորդների համար վերջերս մեկնարկել էր մեկ այլ՝ «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը, որը վերջիններիս տալիս է միաժամանակ անսահմանափակ ներցանցային րոպեներ, բջջային ինտերնետ և SMS փաթեթներ ստանալու հնարավորություն: Նշված երեք հնարավորություններից օգտվելու համար բաժանորդները պետք է ակտիվացնեն «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը՝ 1 կամ 7 օրով:
«Սիրելի համար» ծառայության և «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով կայքէջը: