01/10/2014 13:50
Բողոքի ակցիա դատարանի դիմաց. «Մենք ապրում ենք Հայաստան ՔԿՀ-ում»
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նսիտից առաջ բողոքի ակցիա էր կազմակերպվել:
«Անմեղության կանխավարկած խախտող նախագահն ինքն է հանցագործ» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ ցուցարարներ վանկարկում էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ ռեժիմին», «Մենք ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում»։
ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանն իր խոսքում ասաց, որ անմեղության կանխավարկածն ու Սահմանադրությունը խախտվել են, քանի որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խառնվում է դատական պրոցեսին:
Նա ասաց, որ ռեժիմին քիչ օրեր է մնացել: Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզան Բադալյանը նշեց, որ չի բացառվում, որ Շանթ Հարությունյանին ընկճելու համար մեղադրանք առաջադրեն նաև որդուն` Շահենին, սակայն ասաց, որ հույս ունի, որ նման բան չի լինի:
Նախորդող հրապարակում` Շ. Հարությունյանի գործ. Մկրտիչ Հովհաննիսյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը