01/10/2014 20:20
Խորթ հոր հետ սեռական կապի մեջ գտնվող աղջիկը ցմահ ազատազրկվել է
ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման են դատապարտվել տղամարդը և նրա խորթ 19-ամյա դուստրը, ով խորթ հոր հրամանով սպանել է իր մորը: Այս մասին հայտնում է The Daily Maily-ը:
19-ամյա Սաբրինան մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության մեջ, որին նրան դրդրել է իր հետ սեռական կապի մեջ գտնվող խորթ հայրը` սպառնալով հակառակ դեպքում ինքնասպան լինել:
Սաբրինան պատմել է, որ սպանության նախաձեռնել և ծրագիրը մշակել է իր խորթ հայրը` առաջարկելով սպանել կնոջը կողոպուտի նմանակեղծումից մինչև մարդասպան վարձելու տարբերակով:
Դեռ այն ժամանակ 17-ամյա դպրոցական Սաբրինան 30-սմ-անոց դանակի 150 հարված է հասցրել կնոջը և սպանել նրան:
Աղբյուրը գրում է, որ համաներմամբ ազատվելու իրավունք նրանք կունենան միայն 30 տարի անց: Դատախազը նշել է, որ կնոջ մահվան դեպքում՝ ամուսինը կստանար 750 հազար դոլար: