01/10/2014 13:14
ԱԺ նախագահը՝ պատգամավորին. Ձեր խոսելուց անգամ կոճակն էլ փչացավ
ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթում առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը հոկտեմբերի մեկից:
«Ստացվում է, որ մենք մի փաստաթղթի համար առաջարկում ենք 3.4 տոկոս, որին ակամայից աջակցում ենք»,- նշեց Քոքոբելյանը` ընդգծելով, որ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել, օրենքը ճիշտ շրջանառության մեջ դնելու ուղղությամբ:
«Եկեք ժամանակավորապես կասեցնենք օրենքի գործածությունը»,- նշեց պատգամավորը:
Երբ պատգամավորի ժամանակը սպառվեց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատեց խոսափողը.
«Գնալով նիստը միտինգի է վերածվում»,- նկատողություն արեց ԱԺ նախագահը, այնուհետև ավելացրեց. «Ձեր խոսելուց անգամ կոճակն էլ փչացավ»,- նշեց նա: