01/10/2014 09:10
Սերգո Կարապետյանը որոշել է փակել «Ագրո TV» հեռուստածրագիրը
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը միտք է դրել փակել նախարարության «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ կառույցի կազմում գործող «Ագրո Թիվի» հեռուստածրագիրը, որը հեռարձակվել է «Կենտրոնով» շաբաթը մեկ անգամ: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Ագրո Թիվիի» աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ խնդրում են միջամտել որպեսզի ծրագիրը չփակվի: Նամակի տակ ստորագրել են գլխավոր ռեժիսոր Անահիտ Հովհաննիսյանը, լրագրող Անուշ Մաթևոսյանը և այլ աշխատակիցներ: