01/10/2014 10:35
Սիրիայում «Իսլամական պետությունը» գերի է վերցրել 20 թուրք զինվորականների
Սիրիայում Օսմանյան կայսրության նախահոր՝ Սուլեյման Շահի դամբարանը պաշտպանող 20 թուրք զինվորականների գերեվարվել է «Իսլամական պետության» կողմից:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ գերեվարումը տեղի է ունեցել Հալեպ քաղաքի մոտակայքում:
Դամբարանը համարվում է Սիրիայի տարածքում գտնվող թուրքական անկլավ, որը 1921թ.-ի պայմանագրով գտնվում է Թուրքիայի ԶՈւ-րի պաշտպանության ներքո:
Մինչ այդ, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արընչը հայտարարել էր դամբարանը ծայրահեղականներից պաշտպանելու ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և արաբական դաշնակիցները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում «Ւսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող նավթավերամշակման գործարաններին: Հարձակումների նպատակն է իսլամականների ֆինանսական հոսքերի նվազեցումը և մոբիլիզացիայի խաթարումը: «Իսլամական պետությունը» օրական նավթի վաճառքից վաստակում է 2 միլիոն դոլար:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխել է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state):
Սիրիայում և Իրաքում ջիհադականների թիվը կազմում է 20.000-30.000: Ջիհադականների թվի աճը կապված է խալիֆայության հռչակումից հետո նոր անդամներ ընգրկելու ակտիվ քաղաքականության հետ:Մինչ այդ, ԱՄՆ-ը կարծում էր, որ ջիհադականների թիվը հասնում է 10.000-ի: