01/10/2014 20:26
Ուկրաինայում սկսվում է նախընտրական քարոզարշավը
Ուկրաինայի ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով՝ Գերագույն Ռադայի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 6.500 թեկնածու:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ սոցհարցումների համաձայն՝ ընտրությունների առաջատարն է նախագահ Պյոտր Պորոշենկոյի դաշինքը:
Երկրորդ տեղում է ազգայնական Օլեգ Լյաշկոյի կուսակցությունը, իսկ եռյակը եզրափակում է Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինան»:
Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը առաջին անգամ կարող է չհաղթահարել 5%-ոց շեմը:Նույն իրավիճակում է գտնվում նաև Օլեգ Տյագնիբոկի «Ազատություն» կուսակցությունը:
Նշվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ընտրությունները չեն կայանալու: