01/10/2014 09:30
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարում «Հարավկովկասյան երկաթուղիներում»
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Պատճառը գործարարների դժգոհություններն են փոխադրումների սակագներից: Ըստ «Հրապարակի»՝ դրանք երկաթուղու ղեկավարությունը 6-7 ամիս առաջ բարձրացել է, ինչի հետևանքով գործարարները սկսել են բեռնափոխադրումներն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտով:
ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատել է «Հրապարակի» տեղեկությունը. ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Մասնավորապես ուսումնասիրվում է ընկերության գնային քաղաքականությունը՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետ կապված»: