01/10/2014 20:59
Ոսկու շուկայում միջադեպի մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն
Սեպտեմբերի 25-ին «Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նախորդող հրապարակում` «Ոսկու շուկայի» վաճառողներին պայմանագրերը խզելու փաստաթղթեր է բաժանել