01/10/2014 10:10
Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ է նշակվել Զոհրապ Եգանյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նա:
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»,- գրել է նորանշանակ խոսնակը:
Հիշեցնենք, որ մինչ այս Զ. Եգանյանը զբաղեցնում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղարի պաշտոնը: