02/10/2014 12:34
Վարչապետ. Մի հատ էլ մուննաթ ես գալիս....
Այսօր գործադիրի նիստի ժամանակ միջադեպ տեղ ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այս անգամ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի միջև:
Փոխնախարարը ներկայացնում էր հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվա առթիվ, Կրթության և գիտության նախարարությանը 10 մլն 48 հազար դրամ հատկացնելու որոշման նախագիծը:
«Պարոն Մկրտչյան, էդ թուղթը հնարավո՞ր չի նորմալ ներկայացնել, որ մենք էլ հասկանանք»,- Մանուկ Մկրտչյանին դիտողություն արեց վարչապետը:
Մ. Մկրտչյանը ևս մի քանի նախադասություն կարդաց, որին հետևեց վարչապետի. «Մի հատ էլ մուննաթ ես գալիս մեզ վրա, չենք հասկանում` ինչի համար»: