02/10/2014 20:14
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեսահոլովակ կնկարահանի
Հոկտեմբերի 10-16-ը Հայաստանում հանդես կգա Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Պիտեր Արենդթ: Երգչախմբի երգացանկում մեծ տեղ է զբաղեցնում հայ հոգևոր երաժշտությունը. երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել հայաստանյան եկեղեցիներում, մասնավորապես՝ Հաղարծինում, Գոշավանքում, Սանահինում և Հաղպատում:
2014 թ.-ին երգչախումբը ելույթներով հանդես կգա ՀՀ Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև ելույթ կունենա Նանսենի թանգարանի բացման արարողությանը:
Այցի ընթացքում, երգչախումբը նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեսահոլովակի նկարահանում՝ 2015 թ. Դանիայում և եվրոպական մի շարք երկրներում ներկայացնելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախմբի համերգներն անցկացվելու են ՀՀ մշակույթի նախարարության, Դանիայում ՀՀ դեսպանության և Տավուշի թեմի աջակցությամբ: