02/10/2014 15:54
Ադրբեջանը ցանկանում է ՌԴ-ից գնել «Տերմինատոր-2» զրահամեքենան
Ադրբեջանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ «Տերմինատոր-2» կրակային աջակցման մարտական մեքենան գնելու համար:
Anspress.com-ի փոխանցմամբ, «Уралвагонзавод»-ի արտադրած մեքենան զինված է 2 հատ 30 մմ-ոց 2А42 հրանոթով, «Атака-Т» հակատանկային հրթիռային համակարգերով և 7,62 մմ-ոց գնդացրով:
Մեքենայի կրակի կառավարման մեխանիզմը թույլ է տալիս հայտնաբերել թիրախները ցերեկը և գիշերը, այդ թվում վատ տեսանելիության պայմաններում:
Մեքենայի անձնակազմը 3 մարդ է, նախկին տարբերակի 5-ի փոխարեն, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերել և խոցել թիրախները 360 աստիճան շառավիղով: