02/10/2014 11:55
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը անհնազանդության ավտոերթ է անցկացնում
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անհնազանդության ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ուղևորվել դեպի ՀՀ Նախագահի առանձնատուն: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ակցիայի մեկնարկից առաջ մասնակիցներին տեղեկացրեց, որ երթի ուղղությունը դեպի նախագահական առանձնատուն արգելված է, սակայն ակցիայի մասնակիցները ուղևորվեցին հենց այնտեղ։ Ոստիկանները ավտոերթի մասնակիցների համար փակել են ճանապարհը։
Հիշեցնենք, որ երեկ ակցիայի մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
«Իշխանությունները դեռևս անկատար են թողնում մեր հիմնական պահանջներից մեկը` համաներում հայտարարել նախկինում արձանագրված խախտումների նկատմամբ: Այսօր հարյուրավոր վարորդներ վարչական դատարաններում բողոքարկում են իրենց նկատմամբ արձանագրված անհիմն խախտումները»,- ասել էր Վ. Հակոբյանը:
Նախորդող հրապարակում՝ Վաղը «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ակցիա կանցկացնի