02/10/2014 11:10
Էրդողան. Ադրբեջանի «օկուպացված տարածքները» պետք է ազատագրվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել խորհրդարնի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ և հայտարարել, որ Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի «օկուպացված տարածքների» ազատագրման օգտին:
Trend գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միշտ դեմ է ագրեսիայի կիրառմանը՝ անկախ այն հանգամանքից, թե ում դեմ է այն կիրառվել:
Անդրադառնալով 1915 թ.-ի իրադարձություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ կողմ է այդ իրադարձությունների անաչառ գնահատմանը: