02/10/2014 15:36
Երևանում առաջին ներառական պարախումբը կխաղա «Մի լքիր ինձ» ներկայացումը
Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Փոքր թատրոնի բեմում առաջին ներառական պարախումբը հանդես է գալու «Մի լքիր ինձ» («Ne Me Quitte Pas») ներկայացմամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը ասաց, որ այս նախագիծը հատուկ տեղ է զբաղեցնում աշնանային միջոցառումների շարքում և հաշմանդամություն ունեցող մարդիկ չպետք է սահմանափակ լինեն իրենց երազանքներում:
Քանդուկոյի ներառական պարախմբի պարի ուսուցիչ Վիկտորիա Մալինին շնորհակալություն հայտնեց Հայաստանում նման խմբի հետ աշխատելու համար:
Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն էլ նշեց, որ նախագիծն իր համար հետաքրքիր փորձ էր, և իր համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էին խնդիրներ ունեցող մեր պարողներն ու դերասանները զարգացնում իրենց հմտությունները:
Ներկայացումը ցուցադրվելու է նաև հոկտեմբերի 4-ին ու 5-ին: