02/10/2014 19:53
«Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն` «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ին
Այսօր գործադիրը «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ին տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:
«ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ն նախատեսում է ազատ տնտեսական գոտում իրականացնել լուսատեխնիկական սարքերի արտադրություն` լուսադիոդային ինտեգրված կիսահաղորդիչային ճառագայթիչների տեխնոլոգիայի վրա: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին եռամսյակում արտահանման ծավալները կկազմեն մոտ 0.3 մլն. դոլար, իսկ 2015թ. ավարտին` 3.0 մլն. դոլար: Արտահանման հիմնական ուղղությունն է լինելու Ռուսաստանի Դաշնությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է առաջին փուլում ստեղծել 15 նոր աշխատատեղ, իսկ 2015 թ. ավարտին` 35 աշխատատեղ: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 1 մլն. դոլար: