02/10/2014 09:37
«Ո՞ւմ եմ մեր քրֆել, որ պատժեն». Գեներալ Սեյրան
Երեկ Ազգային ժողովում ծափողջույններով է ընդունվել գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի հայտարարությունը: Բանն այն է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի քվեարկությունից առաջ Սարոյանը դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասել էր.
«Պարոն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք էս էլ ժողովրդի սրտով անենք, ես տենում եմ՝ սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի։ Ի՞նչ կա, քննարկում եք էդքան, բերեք ոնց կա ըտենց թողնենք, մարդիկ գնան աշխատեն: Ի՞նչ եք քննարկելու, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Սաղիս մտքին էլ կա, սաղս ուզում ենք էդ գործն անենք: Սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը՝ պրծնենք»,- ի զարմանս բոլորի հայտարարել է գեներալ-պատգամավորը:
«Չորրորդ իշխանության» հարցին՝ արդյոք չե՞ն պատժի պատգամավորին համարձակության համար, Սարոյանը պատասխանել է. «Բայց ի՞նչ եմ արել, որ պատժեն: Ո՞ւմ եմ մեր քրֆել, որ պատժեն: Էս կառավարությունը ժողովրդին դեմ չի, էս ամենը անում են, որ տնտեսությունը վերականգնեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: