02/10/2014 13:38
Ցուցարարները դուրս եկան վարչապետի մոտից. Նա Խոստացել է խնդրին լուծում տալ
Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտից դուրս եկան «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող ցուցարարներից երեքը, որոնց վարչապետն ավելի վաղ համաձայնել էր ընդունել: Այս մասին Կառավարության շենքից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Ցուցարաները նշեցին, որ վարչապետին են ներկայացրել իրենց առաջարկները: Վերջինս լսել է նրանց, ընդունել առաջարկները և ասել, որ դրանք մանրամասն կուսումնասիրվեն և երեք օրից բոլոր հարցերին պատասխան կտրվի:
Ցուցարարներից Սամսոն Գրիգորյանը նշեց, որ վարչապետը շատ զարմացած էր և տեղյակ չէր բազմաթիվ մանրամասների մասին:
«Նա խոստացավ, որ ամեն ինչ կանի խնդրին լուծում տալու համար»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:
Ցուցարարը հորդորեց իր ընկերներին աշխատել նույն ոգով և սպասել Կառավարության արձագանքին:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետը համաձայնեց ընդունել բողոքի ակցիայի երեք ցուցարարի