02/10/2014 13:04
Վարչապետը համաձայնեց ընդունել բողոքի ակցիայի երեք ցուցարարի
Այս պահին Կառավարության մոտ շարունակվում է առևտրականների բողոքի ցույցը՝ երեկվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի» օրենքի մասին:
Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց ընդունել բողոքի ակցիայի միայն երեք մասնակցի:
Այդ ընթացքում բակում հավաքված ցուցարարներից մեկը կոչ արեց, որ ակցիայի մասնակիցները ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների:
Նա նշեց, որ այստեղ է եկել սեփական կամքով և չի ուղղորդվում որևէ քաղաքական ուժի կամ ՀԿ-ի կողմից:
Նախորդող հրապարակում՝ Ցուցարարները Կառավարության մոտ են. «Մենք գործ տվող չենք»